Դիզայն

Գրաֆիկական դիզայն

Շուկայում մրցակցությանը դիմակայելու համար կազմակերպությանը անհրաժեշտ է ունենալ անկրկնելի ֆիրմային ոճ, որը հնարավորություն կտա դառնալ ճանաչված եւ հիշվող: Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ունենա ներդաշնակ եւ էֆեկտիվ ֆիրմային ոճ (լոգոների պատրաստում, կարգախոսի մշակում, ֆիրմային հագուստ, այցեքարտեր, բուկլետներ, թռուցիկներ եւ այլն):

Գրաֆիկական դիզայնի կարեւոր մասն է կազմում լոգոների մշակումը, որը ընդգծում է կազմակերպության առանձնահատկությունը:

Հենց Ձեր բրենդի ստեղծումը և առաջխաղացումն է, հանդիսանում հաջող գովազդային արշավի գրավական

Մենք առաջարկում ենք դիզայներական լուծումներ լոգոների, բրոշյուրների, բաներների, պաստառների, թռուցիկների, օրացույցների, բացիկների համար:

Ընկերությունների հաջողությունները մեծապես կախված են այն ներկայացնող սիմվոլիկ պատկերներից՝ լոգոտիպից, կարգախոսից, գրաֆիկական լուծումների, գունային գամմայից և այլն: Տոտեմներն ու դրանք ներկայացնող սիմվոլները շատ են եղել հատկապես միջնադարյան հայկական մշակույթում: Իհարկե, այն ժամանակվա ասպետներին, իշխաններին, թագավորներին դժվար է ժամանակակից պատկերացումներով կոմերցիոն աշխարհի ներկայացուցիչ համարել:

Ինտերիեր և էքստերիերի դիզայն

Մեր ժամանակներում կազմակերպությունների համար առաջնային խնդիր է ունենալ ժամանակակից և հարմարավետ ինտերիեր և էքստերիեր: Վստահեք մեզ Ձեր ընկերության ինտերիերի ու էքստերիերի դիզայնը:

Մենք իրականացնում ենք ցանկացած տեսակի բարձրորակ գրաֆիկական աշխատանքներ՝ մատչելի գներով

interier dzizayn

Եզակի ինտերիեր ստեղծելու համար պարտադիր չէ պահպանել կոնկրետ ոճերի հստակ շրջանակները, սահմանափակել գունային գամմայի ընտրությունը և այլն:

Մի´ վախեցեք փորձարկումներ անել, գործի դրեք մի փոքր համարձակություն և երևակայություն: Խաղացե´ք ինտերիերի առարկաների հետ, որոնք պատկանում են տարբեր ժամանակաշրջանների, կիրառե´ք անսովոր երանգներ, նախշերի և գործվածքների համադրություններ, սակայն մի´ մոռացեք, որ բոլոր առարկաները պետք է համա­կցվեն իրար հետ և ունենան համանման գծեր: